Որքան էլ փորձում ենք զգույշ լինել, այնումանայնիվ երբեմն հագուստի վրա հայտնվում են դժվարանցանելի հետքեր, և չկրողանալով ազատվել այդ հետքերից, մենք ստիպված հրաժարվում ենք այդ հագուստը կրել:
Այսօր վաճառակետերում կարելի է գտնել տարատեսակ միջոցներ, որոնք երբեմն այնքան էլ արդյունավետ չեն, կամ բավականին բարձր արժեք ունեն և հասանելի չեն բոլորին:
Այս հնարները կօգնեն ազատվել կեղտաբծերից: Թանաքի հետքը կարելի է հեռացնել սպիրտի մեջ թաթախած բամբակով, այնուհետև լվանալ:
Խոտի հետքը հեռացնելու համար պետք է բամբակը թրջել կիտրոնի հյութով, վրան աղ լցնել և չորացնել արևի տակ: Կեղտաբծի վրա կարելի է մի քանի կաթիլ անուշարի սպիրտ լցնել:
Ներկի հետքը մաքրելու համար անհրժեշտ է կեղտաբժի տկ դնել չոր գործվծք և տրորե եթերային յուղի կամ սկիպիդարի մեջ թաթախված բամբակով և լվանալ:
Մոմի, պարաֆինի հետքը վերացնելու համար բութ դանակով զգուշորեն մաքրել մոմի հետքերը և արդուկել գործվածքը ներծծող թղթի երկու շերտի արանքում, այնուհետև լվանալ:
Կարմիր գինու թարմ հետքի վրա աղ լցնել և լվանալ:
Մաստակի վրա մի կտոր սառույց դրեք, այնուհետև բութ դանակով մաքրեք հետքերը: Մնացած հետքը դնել ներծծող թղթի վրա և հակառակ կողմից տրորեք բենզինի, սպիրտի կամ ացետոնի մեջ թաթախած բամբակով ու լվացեք:
Եղունգների լաքի հետքը մաքրելու համար գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի մեջ: Ներսի կողմից տրորել եղունգների լաքը մաքրող հեղուկով այնքան, մինչև բիծն անհետանա, ապա լվանալ: