Առաջարկում ենք դիմակներ յուղոտ մաշկի համար

Դեմքի մաշկը առանձնահատուկ խնամքի կարիք ունի և խնամքը պետք է իրականացվի ըստ մաշկի տեսակի այլապես ցանկալի արդյունքն այդպես էլ անհասանելի կմնա։Մաշկի յուրաքանչյուր տեսակին բնորոշ են այս կամ այն խնդիրները։ Առաջարկում ենք դիմակներ յուղոտ մաշկի համար։ Յուղոտ մաշկի համար հիանալի միջոց է քացախը։

Խնձորի քացախով դիմակ Գաղտնիք չէ, որ յուղոտ մաշկը շատ խնդիրներ է առաջացնում։ Այս դիմակը հիանալի է յուղոտ մաշկի համար։ Այն դարձնում է մաշկն անփայլ, մաքրում է ու նեղացնում ծակոտիները:

Բաղադրությունը․

  • 2 ճ.գ. վարսակի փաթիլներ
  • 2 թ.գ. մեղր
  • 4 ճ.գ. խնձորի քացախ

Օգտագործման եղանակը. Վարսակը մանրացնել ու ալյուր դարձնել խառնել այն մեղրին ու ավելացնել քացախը:Ստացված զանգվածը քսել մաքուր դեմքին,թողնել 20 րոպե, այնուհետր լվանալ գոլ ջրով և քսել խոնավեցնող անյուղ նրբաքսուք:

Յուղոտ մաշկը երիտասարդացնող դիմակ Դարձնում է մաշկն ավելի առաձգական ու ձիգ, թարմացնում ու սնուցում է այն:

Բաղադրությունը.

  • 1 ոչ մեծ վարունգ
  • 3 ճ.գ. ձիթայուղ
  • 1 ձվի դեղնուց
  • 1/3 թ.գ. խնձորի քացախ

Օգտագործման եղանակը Վարունգը քերիչով մանրացնել, հյութը մի փոքր քամել, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները և քսել, դեմքին, պարանոցին ու դեկոլտեի հատվածին: 15 րոպե անց լվացվել գոլ ջրով:

Լոսյոն յուղոտ մաշկի համար Հաճախ ժամանակը չի բավականացնում պարբերաբար կոսմետիկ դիմակներ պատրաստելու համար: Նման դեպքերում կարելի է խնձորի քացախով լոսյոն պատրաստել, որը կարել է 3 օր պահել սառնարանում:

Բաղադրությունը․

  • 5 ճ.գ. կանաչ թեյի թունդ թուրմ
  • 1 ճ.գ. խնձորի քացախ

Օգտագործման եղանակը․ Բաղադրիչները խառնել և ստացված լոսյոնով օրական մեկ անգամ մաքրել դեմքը: Այս միջոցն ազատում է յուղոտ փայլից, չորացնում է մաշկն ու տոնուս է հաղորդում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика