Աչքերի տակ մուգ շրջանակների ու «պարկերի» առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն անկախ առաջացման պատճառից սա կարող է շատ տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար:
Կոսմետոլոգիական ընկերություններն այժմ առաջարկում է այս խնդրից ազատվելու բազում եղանակներ ու միջոցներ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ ու անվնաս լինում: Բարեբախտաբար կան նաև ժողովրդական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում կոսմետիկ միջոցներին, սակայն միաժամանակ շատ ավելի հասանելի են, անվնաս և օգտակար:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 ժողովրդական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել աչքերի տակ առաջացած «պարկերից» ու մուգ շրջանակներից:
- 2 ճաշի գդալ կեչու մատղաշ տերևներին ավելացնել կես լիտր եռման ջուր, 30 րոպե թրմել ու ընդունել օրական 3-4 անգամ կես բաժակ: Թուրմը հարկավոր է խմել ուտելուց 20-40 րոպե առաջ:
- Շատ արդյունավետ է նաև վարունգը: Հարկավոր է թարմ վարունգի շերտերը մի քանի րոպե թողնել սառնարանում, այնուհետև սառը շերտերը դնել աչքերին ու թողնել 15 րոպե:
- Հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, այնուհետև ստացված խյուսը դնել աչքերին ու թողնել 10-15 րոպե:
- 1 թեյի գդալ մանր կտրատած մաղադանոսին ավելացնել 2 թեյի գդալ թթվասեր, լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդը դնել կոպերին ու թողնել 10-15 րոպե:
- Բացի այդ, շատ արդյունավետ կարող է լինել նաև նուրբ մերսումը: Պարզապես հարկավոր է 2-3 րոպե մատների ծայրերով թույլ հարվածել ստորին կոպերին:
Նյութի աղբյուրը՝ aif.ru