DailyNews-ը գրում է, որ աչքերը առողջության հայելի են:Ուշադիր նայեք ձեր աչքերին և կկարողանաք շատ բան պարզել ձեր առողջության մասին:
1․Հոնքերի թափվելը․
Հոնքերի թափվելը կարող է վահանաձև գեղձի հիվանդության մասին զգուշացում լինել: Չանցնող բլեֆարիտ (տիկնակլունձ): Եթե աչքի տիկնակլունձը երեք ամսից ավելի չի անցնում կամ նորից է առաջանում, ապա հնարավոր է, որ ձեզ մոտ հազվադեպ տեսակի ճարպագեղձի քաղցկեղ է:
2․Աչքերի մշուշվելը և այրոցը․
Նման երևույթը համակարգչի մոտ երկար աշխատելու հետևանք է և կարող է առաջացնել համակարգչային տեսողոթյան համախտանիշ:
3․Տեսողության վատացում․
Տեսողության վատացումը կարող է միգրենի հետևանք լինել, որը ուղեկցվում է ուժեղ գլխացավով: Սպիտակուցային թաղանթի դեղնություն: Այս վիճակը սովորաբար դեղնախտի հետևանք է և սովորաբար հանդիպում է նորածինների և այն մարդկանց մոտ, ովքեր ունեն լյարդի գործառույթի խանգարումներ:
4․Դուրս ցցված աչքեր․
Այս երևույթը վահանաձև գեղձի գործառույթի շեղման հետևանք է, որը հայտնի է հիպերթիրեոզ անվանումով:
5․Հանկարծակի տեսողության կորուստ․
Աչքերի առաջ հանկարծակի սևանալը կամ տեսողության կորուստը կարող է կաթվածի նախանշան լինել:Տեսողության լղոզվածությունը շաքարախտի ժամանակ: Շաքարախտի հետևանքներից մեկը ռետինոպաթիան է, որը կարող է կուրացման պատճառ դառնալ:
6․Աչքի կոպի շագանակագույն գոյացություն:
Կոպի վրայի գոյացությունը կարող է բազալ բջջային կարցինոմայի (քաղցկեղ) հետևանք լինել:
7․Աչքերի չորություն և լույսի հանդեպ զգայունություն:
Այս ամենը իմունային համակարգի խաթարման նախանշան կարող է լինել, որը հայտնի Շագրենի համախտանիշ անունով: