Գինին մարդկային կյանքի, մշակույթի, սննդակարգի մի մասն է եղել դեռևս անհիշելի ժամանակներից, իսկ Հին Հունաստանում գինին գովերգում էին պոետներն ու երաժիշտները:
Գինին գոյություն ունի ավելի վաղ ժամանակներից, քան հայտնի է պատմությանը: Աստվածային ըմպելիքը կարող է գոյություն ունեցած լինել անգամ 20 մլն տարի առաջ, քանի որ խմորիչների թթվեցումը ի հայտ է եկել պտղատու բույսերի զարգացմանը զուգահեռ:
Այս մասին գրում է Horizon Weekly-ն` մեջբերելով Vintage News-ում հրապարկված հոդվածը, որում խոսվում է աշխարհի հնագույն գինեգործարանի մասին, որը հայտնաբերվել է Հայաստանի լեռնային քարանձավներում:
Գիտնականների միջազգային թիմը քարանձավում ուսումնասիրություններ կատարելիս հայտնաբերել է ըմպանակ, խաղողի ճզմիչ մեքենա, գավաթ և խմորման տարաներ է հայտնաբերել, որոնք 6100 տարվա պատմություն ունեն: Խոսքը Արենիի քարանձավում կատարված հայտնագործության մասին:
Գինու օգտագործման առավել վաղ ժամանակների ապացույցներ էլ են հայտնաբերվել, սակայն Արենիում գտնված իրերը վկայում են լիարժեք գինեգործական մշակույթի մասին: