Աշխատակցուհին դուրս եկավ տնօրենի սենյակից արցունքն աչքերին ում մտքով կանցներ որ տնօրենն ընդունակ է նման քայլի

Մեր ընկերությունն ունի մոտ 300 աշխատող: Բոլորս իրար հետ հարգանքով ենք, արդեն կարծես մեծ ընտանիք լինենք, գիտենք մեկս մյուսի հոգսերը, կիսվում ենք մեր ուրախությամբ ու տխրությամբ: ինչը չի կարելի ասել մեր տնօրենի մասին:Նա շատ կոպիտ մարդ է: Այսքան տարիների ընթացքում նրա հետ հազիվ կարողացել ենք մի քանի բառ փոխանակել, նա միշտ մռայլ է ու չոր, երբեք չի ժպտում: Աստված չանի, եթե հանկարծ ինչ-որ մեկը խախտի կարգ ու կանոնը… Փորձում ենք ավելորդ անգամ չընկնել նրա աչքին:

Անկեղծ ասած, նրան չէինք սիրում:Մի օր նա իր մոտ կանչեց մեր աշխատակցուհիներից մեկին: Մենք տեղներումս չորացանք, մտածեցինք նրան աշխատանքից կազատի: Աննան միայնակ մայր է:Երբ մոտ կես ժամ տևած զրույցից հետո Աննան դուրս եկավ տնօրենի աշխատասենյակից, նա արտասվում էր, ձեռքերը դողում էին, հազիվ էր իրեն պահում ոտքերի վրա: Աշխատակիցները հանգստացրեցին նրան, այդ ժամանակ էլ Աննան պատմեց, թե ինչ է եղել:

Աննայի մոտ մեկ տարի առաջ դժբախտություն է եղել: Նրա 7 ամյա որդու մոտ հայտնաբերվել է ուռուցք: Մեկ տարի ապարդյուն բուժվելուց հետո բժիշկները նրան առաջարկել էին Գերմանիա տանել:Քանի որ Աննային մեծ գումար էր հարկավոր, մոտ 50 միլիոն դրամ, նա որոշել էր շտապ վաճառել բնակարանը: Մենք այդպես էլ չիմացանք, տնօրենը որտեղից էր իմացել այդ մասին, բայց նա օգնության ձեռք մեկնեց Աննային:

Նա տվել էր Գերմանիայում բուժման վճարի կտրոնը և արձակուրդի տեղեկանքը:Պարզվեց, որ տնօրենը, ում մենք համարում էինք անհոգի և դաժան, իր սեփական միջոցներից տրամադրել է 50 միլիոն դրամ, որպեսզի մի երեխայի կյանք փրկի: Այդ դեպքից հետո մենք սկսեցիքն հարգել նրան:Այժմ Աննան երեխայի հետ միասին Գերմանիայում է: Մենք ամբողջ աշխատակազմով սպասում ենք նրա վերադարձին:Ավելի ուշ մենք իմացանք, որ մեր տնօրենի միակ երեխան մահացել էր անբուժելի հիվանդության պատճառով, կինն էլ չդիմանալով այդ կորստին, նույնպես մահացել էր:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика