ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.«Թեհրան-Երևան ինքնաթիռը,որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ,բարեհաջող վայրէջք կատարեց:Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են,ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ:Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»:
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Թեհրան Երևան ինքնաթիռը 52 ուղևոր փոխադրեց Զվարթնոց
