Անքնությունն ու քնի խանգարումները բավական տարածված խնդիր են, ինչը հաճախ պայմանավորված է լինում կյանքի չափազանց «արագ» ռիթմով ու գերլարվածությամբ:
Նման խնդիրներից ազատվելու համար կան քնաբեր միջոցներ, որոնք ընդունվում են բժշկի նշանակմամբ, սակայն դրանք բավական լուրջ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա և կարող են կողմնակի բարդություններ առաջացնել:
Սա է պատճառը, որ քնի կարգավորման համար շատերը գերադասում են կիրառել բնական միջոցներ, որոնք հանգստացնում են նյարդերն ու օգնում են բարելավել քնի որակը:
Aif.ru կայքը ներկայացրել է բնական միջոցներ, որոնք մեղմորեն ներգործում են օրգանիզմի վրա և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Միևնույն ժամանակ այս միջոցները նույնքան արդյունավետ են, որքան քնաբեր դեղերը, սակայն շատ ավելի հասանելի են, քանի որ պատրաստվում են միայն տարածված բնական բաղադրիչներից:
- 1 ճաշի գդալ ալոճի հատապտուղները լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուր ու թրմել մեկ ժամ: Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել քնելուց առաջ: Ցանկության դեպքում այն կարելի է քաղցրացնել մեղրով:
- 1:1 հարաբերակցությամբ խառնել առյուծագիի խոտն ու կատվախոտի արմատը, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել 15-20 րոպե: Ստացված թուրմը քամել ու խմել քնելուց առաջ:
- 3 ճաշի գդալ նարդոսի մանրացրած ծաղիկները կես ժամ թրմել մի լիտր եռման ջրում, այնուհետև քամել, ավելացնել թուրմը լոգանգի ջրին ու հանգստացնող լոգանք ընդունել:
- Տաք լոգանքի ջրին ավելացնել հնգական կաթիլ նարնջի եթերայուղ, հազրեվարդի եթերայուղ ու եղևնու եթերայուղ, լավ խառնել ու 15 րոպե տաք լոգանք ընդունել: