ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ՝ ԲԿ-ՈՒՄ ՀԱՐՑ ԼՈՒԾՈՂ

Հրազդանի ԲԿ-ի անվտանգության աշխատակից Արմեն Մելքոնյանը, ում 5 ամիս առաջ աշխատանքի է ընդունել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը,  իրեն աշխատանքային պարտականություններից բացի, իր վրա է վերցրել ԲԿ-ի աշխատանքը: Մեզ հասած տեղեկություններով՝ անվտանգության աշխատակիցը բժշկական կենտրոնում աշխատակիցներին  ներկա-բացակա է անում, հիվանդների հետ խոսում, աշխատակիցներին նկատողություն անում, անգամ չի թողնում աշխատակիցը  ընդմիջման ժամանակ սուրճ խմի:

Բացի այդ Արմեն Մելքոնյանը հաճախ շրջում է ԲԿ-ին ամրագրված ծառայողալան մեքենայով: Իսկ Աբովյանի ընտրություններին էլ՝ Մելքոնյանը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է, իր հաշվին արձակուրդ է վերցրել, եւ լծվել էր ընտրական գործընթացի մեջ: Ըստ մեր աղբյուրի՝ նույն իրավիճակն է մարզի Աբովյան, Եղվարդ եւ Չարենցավան քաղաքների բուժհաստատություններում, մարզպետի «դրածոները» շրջանցում են իրենց վերապահված լիազորությունները:

Զրուցեցինք  Հրազդանի ԲԿ-ի անվտանգության աշխատակից Արմեն Մելքոնյանի հետ:   Մելքոնյանը ասաց, որ այս պահին արձակուրդում է, եւ մեր հարցերին կպատասխանի այն ժամանակ երբ աշխատանքի կգա:

-Ձեր հաշվին ե՞ք արձակուրդ  վերցրել:

-Այո, իմ հաշվին եմ վերցրել արձակուրդը:

-Ե՞րբ կգնաք աշխատանքի:

-Դա իմ անձնական ա,  ինչ համար եք հարցնում:  Իմ հաշվին եմ վերցրել, երբ համար լինի, այն ժամակակ էլ կգնամ:

— Բացի Ձեր պարտականություններից,  էլ ի՞նչ պարտականություններ եք կատարում  Հրազդանի ԲԿ-ում:

— Չգիտեմ:

-Դուք չգիտեք, թե ի՞նչ եք անում  ԲԿ-ում: 

-Հարցրեք իրանց, իրանք կասեն, երբ որ կգամ գործի, կգաք էդտեղ կհարցնեք՝  կպատասխանեմ:

-Աբովյանում դուք հաճախ  պտտվում եք  ԲԿ-ին  ամրագրված ծառայողական մեքենայով: 

-Հնարավոր է պտտված լինեմ,  մեքենայի գազի հետ խնդիր է եղել,  պտտվել եմ , տարել եմ սարքել  տվել:

-Ընտրությունների՞  ժամանակ:  

-Դե էդ հատվածում ա եղել, որտեղ տանեի սարքեի, մեքենան չի օգտագործվել որպես ընտրության համար:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика