Աննկարագրելի համ և գեղեցկություն. Պատրաստում ենք ժելեով և մրգերով տորթ.

Ժելեով և մրգերով տորթը, որն այսօր առաջարկում է EnterTrain-ը, հրաշալի քաղցր նվեր է ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար։ Պարտադիր չէ սպասել տոնական առիթի, որպեսզի ուրախացնեք ձեր մտերիմներին։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ Խտացրած կաթ – 400 գր. Կաթ – 2 բաժակ Ժելատին – 70 գր. Շաքարավազ – 0.5 բաժակ Սպիտակ խաղող – 150 գր. Անանաս – 150 գր. Սերուցք – 400 գր. Վանիլ – 2 թ.գ.
Ջուր – 4 բաժակ Ելակ – 150 գր. Դեղձ – 150 գր.

Պատրաստման եղանակը՝ 1. Խորը ամանի մեջ խառնեք խտացրած կաթը և սովորական կաթը, սերուցքը և մեկ թեյի գդալ վանիլի էսենցիան։ Հարեք հարիչով՝ աստիճանաբար ավելացնելով լուծած ժելատինիկեսը։ Լցրեք կեքսի ձևամանի մեջ և թողեք ժելեն մոտ երկու ժամ սառնարանում։

2. Տաք ջրի մեջ լուծեք շաքարավազն ու մեկ գդալ վանիլի էսենցիան։ Ավեկացրեք մեկ բաժակ լուծած ժելատինը և խառնեք։ Լվացեք թարմ մրգերը և բոլորը, բացի խաղողից, խորանարդիկներով կտրատեք։

3. Պատրաստի ժելեն հանեք սառնարանից, ութ մասի բաժանեք և մեկ ու մեջ հանեք։ Ստացված ազատ հատվածներում լցրեք մրգերը և վրան լցրեք ժելատինով հեղուկը ու նորից դրեք սառնարանը երկու ժամով։

Իհարկե, կարող եք ցանկացած այլ միրգ օգտագործել։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика