Աննա Հակոբյանը և Շուշան Փաշինյանը ճաշեցին երկնքում․ (Ֆոտո)

Երեւանում պաշտոնապես բացվեց Dine Sky-ը՝ ռեստորան երկնքում, Դուբայի Dine Sky ռեստորանի օրինակով։

Dine Sky-ը ճախրող ռեստորան է, որտեղ կարող են այցելել սուր զգացողությունների սիրահար ՀՀ քաղաքացիներն ու հյուրերը…

Ըստ հրապարակած նկարների, ռեստորանը գտնվում է Երևանի կենտրոնում, մոտ 50  մետր բարձրության վրա, որտեղ հյուրերը կարող են պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև փոփոխել նստատեղերի դիրքն ու պառկել։ Երևանում այս ռեստորանը 3 անգամ ավելի մատչելի կլինի, քան աշխարհի մյուս երկրներում ու կարժենա մոտ 45 դոլար, որի մեջ ներառված է նաև սնունդը։
Ռեստորանի ճաշացանկը պետք է պատվիրել նախապես, որը ներառում է նախուտեստը, հիմնական ուտեստն ու աղանդերը։ Ոչ ալկոհոլային խմիչքներն անվճար են։

Ռեստորանի գարուն-ամառ-աշուն տարբերակը նախատեսված է 22 հոգու համար։ Ծրագրվում է ունենալ նաև ձմեռային ռեստորան՝ 16 հոգու համար։

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր հետ, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք…

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика