Անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա ՀՀ վարչապետ

Հնարավոր չէ ունենալ հզոր կայացած մրցունակ ժողովրդավարական պետություն առանց ինստիտուտների:Այս ճանապարհը որն անցնում ենք, ինստիտուտների կայացման ճանապարհ է»,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով ՀՀում չի կարող լինել որևէ օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին իսկ գործող Սահմանադրական դատարանը ըստ նրա որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ և վայելում է ժողովրդի բացարձակ մեծամասնության անվստահությունը:Փաշինյանը հայտարարեց, որ «Այո»-ի շտաբն առաջիկայում ինտենսիվ քարոզարշավ է սկսելու, և ինքն անձամբ էլ ակտիվ քարոզչական հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի բոլոր քաղաքներում:

Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն կհաղթի դա մեր հույսն է և դրա համար անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, բայց անկախ արդյունքներից՝ հաղթելու է Հայաստանի Հանրապետության արժանապատիվ,հպարտ քաղաքացին: Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա: Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը,բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա հակառակ դեպքում դա կնշանակի ջնջել մեր ապրած ամբողջ կյանքը, այն բոլոր արժեքները որի վրա մենք կանգնած ենք»,եզրափակեց վարչապետը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика