Անհավանական համով հետաքրքիր աղցան գլխարկի տեսքով

Հարկավոր է՝

  • 100 գ կլորաձև խաշած բրինձ
  • 5 հավկիթ
  • 200 գ հավի կրծքամիս
  • 1 կարտոֆիլ
  • 1 պահածոյացված եգիպտացորեն
  • 1 փունջ սոխ
  • 2, 3 ճաշի գդալ մայոնեզ
  • աղ, պղպեղ՝ համտեսել
  • 1 կարմիր ճակնդեղ՝ զարդարելու համար:

Նախօրոք թվային ֆորմայով կտրտել երկուական երկու և զրո՝ արտաքին զարդարանքի համար: Իրար միավորել խաշած հավկիթը, խաշած բրինձը, հավի փափկամիսը, եգիպտացորենը, կիսախաշ վիճակում քերած կարտոֆիլը, կանաչ սոխը: Աղել, պղպեղել: Զանգվածը լցնել կլորավում տարրայի մեջ, որը նախօրոք պատված կլինի ցելաֆոնե տոպրակով: Լցնել, տրորելուց հետո թողնել մի քիչ սառի:

Առանձին քերել խաշած կարմիր բազուկը, ջրային մասը քամել, հետո պատրաստել նույնքան բրինձ: Արդեն փոքր-ինչ սառած աղցանային հիմքը փոխադրել ափսեի մեջ, տակի մասը ստվարաթղթով երիզել, վերևի մասը պատել պազուկով, հետո հանել տակի երիզը, մայոնեզապատել երիզաձև, դրա վրա էլ բրինձ դասավորել: Աղցանի վերևի հատվածն էլ մի գունդ բրինձ տեղադրել՝ գլխարկի տեսքի ամբողջականության համար: Հետո տեղադրել նաև նախօրոք պատրաստված պանրային թվերը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика