Անժելա Թովմասյանի հաղորդումն ու ակումբը դարձել են քաղաքական մեռելների վերակենդանացման բաժանմունք Գ. Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատապարտում եմ «Հայելի» մամուլի ակումբի դեմ կատարվածը, ինչպես կդատապարտեի որևէ այլ ԶԼՄ-ի դեմ նման արարք:

Այնուամենայնիվ, վերահաստատում եմ իմ մոտեցումը, որ Անժելա Թովմասյանին արդեն վաղուց պրոֆեսիոնալ լրագրող չեմ համարում, իսկ իր հաղորդումն ու ակումբը դարձել են քաղաքական մեռելների վերակենդանացման բաժանմունք:

Տարբերվող, սուր և քննադատական կարծիք արտահայտելու իրավունք պետք է ունենան անխտիր բոլորը, ուղղակի որոշ «ԶԼՄ»-ների ցինիզմը, անհիմն մեծամտությունը, առերևույթ կեղծիքի տարածումը ու դեղնությունը սրտխառնոց է առաջացնում»

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика