Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը լքել է Women’s club-ը, որտեղ ներկայանում էր ակումբի հիմնադրման օրվանից:
Անահիտը հիմնականում ներգրավված էր բացման հատվածում: Նա ներկայանում էր իր կերպարով՝ որպես ամուսնացած կին ու բազմազավակ մայր: Դերասանուհու խոսքով՝ ինքը նախագիծը լքել է զբաղվածության պատճառով, քանի որ 4 երեխայի է մեծացնում և չի կարողանում համատեղել նրանց խնամքն ու աշխատանքը:
Tert.am Life-ի դիտարկմանը, որ ժամանակին կարողանում էր համատեղել ընտանիքի խնամքն ու աշխատանքը, Անահիտն արձագանքեց, որ այս դեպքում պատճառը ժամային գրաֆիկն ու գիշերային փորձերն էին: Աշխատանքից ամբողջապես չի հրաժարվել, շարունակում է վարել «Առավոտը Շանթում» նախագիծը, ներկայանալ թատրոնում:
«Շնորհակալ եմ թիմին՝ 1 տարվա համատեղ աշխատանքի համար: Այս փուլում տրամադրվել եմ արձակուրդի, սեպտեմբերից, գուցե, լինեն այլ առաջարկներ: Շարունակելու եմ աշխատել, սակայն իմ գրաֆիկին համապատասխան: Ես տանը նաև մանկահասակ երեխա ունեմ, որին մինչև ուշ գիշեր առանց իմ խնամքի թողնելը խնդրահարույց էր ինձ համար»,- ասաց նա:
Նշենք, որ վերջերս նախագիծը tert.am լքեց նաև Լիլի Մորտոն: Լիլին շտապեց հայտարարել այս մասին, իսկ ահա ակումբի ղեկավարությունը մինչև օրս պաշտոնական մեկնաբանություն չի տվել հարցին, փոխարենը, ակումբի կազմը համալրել է նոր անդամով՝ «Միսս հայուհի 2018» Womens-clubԱրենա Զեյնալյանով:
Այս անգամ ևս ակումբի տնօրեն Վլադիմիր Սահակյանը նախընտրեց չխոսել՝ ասելով, որ Անահիտի դուրս գալու մասին հարցերին կարող է պատասխանել Անահիտը: