Այս փքաբլիթները բառացիորեն հալվում են բերանում Իմ ընտանիքի բաղադրատոմսը

Այս բաղադրատոմսը վերջերս է հայտնվել մեր ընտանիքում, սակայն արդեն դարձել է բոլորիս ամենասիրելին։ Այս փքաբլիթները անպայման պետք է փորձել։ Խմորը պարզապես հալում է բերանում։

Բաղադրիչներ․

  • 1 տարա խտացրած կաթ
  • 4 ձու
  • կես թեյի գդալ սոդա, քացախով հանգցրած
  • մոտ 500 գրամ ալյուր
  • բուսական յուղ տապակելու համար
  • շաքարի փոշի

Պատրաստումը․

Հարեք ձուն պատառաքաղով և լցրեք խտացրած կաթը։ Ավելացրեք քացախով հանգցրած սոդան և ալյուրը, խառնեք և հունցեք խմորը։ Խմորին հաղորդել երշիկի տեսք և կտրել մանր կտորների։

Յուրաքանչյուրից գնդեր սարքել։ Տապակել պատրաստի գնդերը բուսական յուղով պատած թավայի մեջ։ Պատրաստի փքաբլիթները դնել անձեռոցիկների վրա, որպեսզի յուղը քաշի։ Լցնում ենք շաքարի փոշի և վայելում այս համեղ քաղցրավենիքը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика