Այս փքաբլիթները անպայման պետք է փորձել Խմորը պարզապես հալում է բերանում

Այս բաղադրատոմսը վերջերս է հայտնվել մեր ընտանիքում, սակայն արդեն դարձել է բոլորիս ամենասիրելին։ Այս փքաբլիթները անպայման պետք է փորձել Խմորը պարզապես հալում է բերանում։

Բաղադրիչներ․

1 տարա խտացրած կաթ

4 ձու

կես թեյի գդալ սոդա, քացախով հանգցրած

մոտ 500 գրամ ալյուր

բուսական յուղ տապակելու համար

շաքարի փոշի

Պատրաստումը․ Հարեք ձուն պատառաքաղով և լցրեք խտացրած կաթը։ Ավելացրեք քացախով հանգցրած սոդան և ալյուրը, խառնեք և հունցեք խմորը։ Խմորին հաղորդել երշիկի տեսք և կտրել մանր կտորների։ Յուրաքանչյուրից գնդեր սարքել։ Տապակել պատրաստի գնդերը բուսական յուղով պատած թավայի մեջ։ Պատրաստի փքաբլիթները դնել անձեռոցիկների վրա, որպեսզի յուղը քաշի։ Լցնում ենք շաքարի փոշի և վայելում այս համեղ քաղցրավենիքը։ Բարի ախորժակ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика