Եթե դուք չեք կարողանում քնել, ապա միայնակ չեք․ շատերն են ժամերով պառկում անկողնում չկարողանալով քնել և հանգստանալ։ Երբ դա հաճախակի բնույթ է կրում, դուք կարող եք զգալ հոգնածություն ամբողջ օրվա ընթացքում։ Հնարավոր է դուք վատնում եք չափից շատ շաքար և սուրճ արթուն մնալու համար՝ արդյունքում հավաքելով քաշ։ Սա չափազանց լուրջ է։
Քնելուց առաջ յոգայով զբաղվելը կօգնի ձեզ հաղթահարել անքնությունը։ Դա շատ պարզ է։ Նույնիսկ եթե դուք յոգայով չեք զբաղվել նախկինում և ձեզ չեք համարում «ճկուն», այնուամենայնիվ դուք կարող եք հաղթահարել այս խնդիրը։ Մի շարք գիտական ուսումնասիրություններ հաստատում են յոգայի օգտակար ազդեցությունը առողջության համար, ուստի ինչու չօգտվել այս հնարավորությունից։
Խորհուրդ է տրվում երկար չմնալ նույն դիրքում, երբ առաջին անգամ եք կատարում վարժությունը։ Մեկ րոպեն բավարար է։ Աստիճանաբար կարող եք մնալ այդ դիրքում հինգ րոպե կամ ավելի։
Բալասանա — երեխայի դիրք Այս դիրքը թուլացնում և հանգստացնում է ձեր նյարդային համակարգը, մեջքը, ուսերը, ստամոքսը։ Պետք է հիշել, ծնկահոդի խնդիրների դեպքում սա այդքան էլ լավ միտք չէ։ Եթե այս վարժության ժամանակ չեք դիպչում կրունկներին, ծալեք ծածկոցը մի քանի անգամ և տեղավորեք կրունկների վրա։ Առաջ պարզեք ձեռքերը և հանգստացեք։ Մինչ դուք գտնվում եք երեխայի դիրքում, խորը շունչ քաշեք։
Սուպտա Բադխա Կոնասանա – անկյունային դիրք։ Որոշ մարդիկ այս դիրքն անվանում են թիթեռի դիրք։ Պառկեք մեջքի վրա, բարձրացրեք ծնկները, ոտքերն իրար միացրեք և դանդաղորեն բացեք ձեր ծնկները։ Մեզանից շատերը չեն կարողանում կատարել այս վարժությունը։ Հետևաբար ծնկների տակ դրեք բարձ կամ ծածկոց։ Խորը շունչ քաշեք։
Նյութը հրապարակման պատրաստեց՝newsgoodtime.ru