Այս պատմությունը վկայում է այն մասին, որ շները շատ խելացի են և մարդու հավատարիմ բարեկամն են:

Թափառող շներ կարելի է հանդիպել գրեթե ամենուր և շատերի կարծիքով նրանց նկատմամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն: Բայց ով կմտածեր, որ մի այդպիսի թափառող շուն ընդունակ է նման հերոսության:

Այս շունը, մյուս թափառական շների նման ողջ օրը թափառում էր փողոցներում և իր համար սնունդ էր հայթայթում: Նա մոտեցավ աղբարկղին և հանկարծ նրա ականջին ձայներ հասան: Նա սկսեց առջևի թաթերով այս ու այն կողմ տարածել աղբը, որպեսզի կարողանա հասնել այդ ձայնի աղբյուրին: Նա ատամներով բռնեց փաթեթը և գնաց դեպի մարդաշատ վայր: Հանդիպելով առաջին մարդուն, նա նրա ոտքերի մոտ դրեց և նայելով մերթ այդ մարդու դեմքին, մերթ փաթեթին սկսեց հաչել:

Այդ մարդը սկզբում ուշադրություն չդարձրեց, հետո մտածելով որ փաթեթի մեջ աղբ է, ոտքով փորձեց մի կողմ հրել ու հանկարծ այդ պահն փաթեթի միջից ձայներ լսվեցին, երեխայի լացի ձայն: Նա արագ կռացավ, գրկեց փաթեթը և որքան եղավ նրա զամանքը, երբ բացելով փաթեթը տեսավ,որ նրա մեջ երեխա է փաթաթված:Երեխան սարսափելի վիճակում էր, նա ամբողջովին կապտել էր, և հազիվ էր շնչում:

Նա անմիջապես շտապ օգնություն կանչեց և երեխային տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Փառք Աստծո, երեխան ողջ մնաց և ինչպես ասացին բժիշկները,եթե չլիներ այդ խելացի շունը,
ապա այլևս հնարավոր չէր լինի փրկել երեխային:Այս պատմությունը վկայում է այն մասին, որ շները շատ խելացի են և մարդու հավատարիմ բարեկամն են:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика