Այս պահին ՎԵՏՕ (Վերջնագիր Երկիրը Տվող Օտարներին) շարժման մասնակիցները հերթական բողոքի ակցիա են իրականացնում Սորոսի գրասենյակի առջև: Նրանք այսօր ժամը 15:00-ից ամբողջությամբ արգելափակել են գրասենյակի շենքը:
Շարժման անդամների տարածած հաղորդագրության համաձայն՝ «մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց ՎԵՏՕ շարժման խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի կուտակման միջոցով»:
«ՎԵՏՕ» շարժմանն իր աջակցությունն է հայտնել նաև YellowFest (Դեղին ժիլետներ) ցույցերի կազմակերպիչ, ազգությամբ հայ Քրիս Բերտերյանը, «Ադեկվադ» կուսակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը և «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ն: Աջակցության մասին այսօր՝ հունիսի 3-ին, ֆեյսբուքյան գրառում է կատարել հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը: