Այս միջոցն առաջարկում են անգամ մարդկանց ովքեր նոր են վիրահատություն տարել Այն ամրացնում է իմունիտետը և օրգանիզմը

Այս միջոցն առաջարկում են անգամ մարդկանց, ովքեր նոր են վիրահատություն տարել։Այն ամրացնում է իմունիտետը և օրգանիզմը։Այս «դեղամիջոցն» ամրացնում է սրտի մկանները, օգնում է առիթմիայի և աթերոսկլերոզի ժամանակ։Այս խառնուրդն ամբողջովին դրական ազդեցություն ունի օրգանիզմի վրա։Բացի այդ՝այն շատ սնուցող է և համեղ,դրա համար էլ ընթրիքը և նախաճաշը դիետայի ժամանակ կարելի է փոխարինել այս միջոցով։Ձեզ ենք ներկայացնում այս հրաշք միջոցի բաղադրատոմսը, որը կօգնի ձեզ լինել ավելի առողջ և հազվադեպ հիվանդանալ։

Ձեզ անհրաժեշտ է․

  • 500 գրամ չամիչ
  • 500 գրամ ծիրանի չիր
  • 500 գրամ թուզ
  • 500 գրամ սալորաչիր՝առանց կորիզների
  • 500 գրամ մեղր
  • 2 բաժակ հունական ընկույզ
  • 1 կիտրոն՝կեղևով

Պատրաստումը․ 1.Մանրացրեք բոլոր բաղադրիչները բլենդերի կամ մսաղացի օգնությամբ։ 2.Ավելացրեք 500 գրամ մեղր և խառնեք միչև միատարր զանգված ստանալը։ 3.Լցրեք ստացված մածուկն ապակե տարայի մեջ և պահպանեք սառնարանում։Օգտագործեք 1 ճաշի գդալ օրվա մեջ 3 անգամ,ուտելուց 30 րոպե առաջ։Ունեցեք այս բաղադրատոմսը ձեզ մոտ։Այս խառնուրդն օգտակար է հատկապես դպրոցականների,մտավոր և ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց, սպորտսմենների և տարեց մարդկանց համար։Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика