Այս հզոր ըմպելիքն ունի հակավիրուսային ազդեցություն, այն շատ արագ կմաքրի շնչուղիները

Սուր շնչառական վարակով հիվանդություններին մեր օրգանիզմն արձագանքում է քթի ու կոկորդի առատ լորձարտադրությամբ եւ նման այլ տհաճ ախտանիշներով՝ քթի խցանում, գլխացավ, մկանային ցավեր, ականջի ցավ, ճնշման զգացում ճակատի ու դեմքի հատվածում եւ այլն:

Ինչպե՞ս բուժել: Այս հզոր ըմպելիքն ունի հակավիրուսային ազդեցություն։ Մրսածության, գրիպի, լորձաթաղանթի բորբոքման եւ քթի խցանման դեմ պայքարի կատարյալ միջոց է: Այն ամրապնդում է իմունային համակարգը եւ պայքարում վարակների դեմ: Հզոր ըմպելիք, որն արագ կմաքրի շնչուղիները

Անհրաժեշտ բաղադրիչները՝ Միջին չափի 1 գլուխ սոխ, 2 բաժակ ջուր, 1 կիտրոնի հյութ, 2 ճ/գ մեղր

Պատրաստման եղանակը՝ 1. Սոխը կտրատել, ավելացնել ջուրը եւ եփել 15 րոպե։ 2. Եփելուց հետո թողնել 5 րոպե, ապա ավելացնել մեղրը եւ կիտրոնի հյութը։ 3. Կստացվի ըմպելիքի օրվա չափաբաժինը: Սուր շնչառական վարակներով հաճախակի հիվանդանալու դեպքում հնարավոր են բարդություններ:

Խոնավեցրեք ձեր քթի խոռոչի լորձաթաղանթը, քանի որ չորանալու դեպքում տեղային իմունիտետը թուլանում է, իսկ վիրուսներն անարգել ներթափանցում են օրգանիզմ: Խոնավեցնել կարող եք աղաջրով կամ սովորական ֆիզլուծույթով: Օրվա մեջ կարող եք օգտագործել ըստ անհրաժեշտության, երբ զգում եք, որ քթի լորձաթաղանթը չոր է:

Անհրաժեշտ է, որ հիվանդը նաեւ շատ հեղուկ օգտագործի, որի ջերմաստիճանը պետք է հավասար լինի նրա մարմնի ջերմաստիճանին:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика