Այս հավի մսով պիրոգը կդառնա ձեր տոնական սեղանի զարդը

Բաղադրիչներ

  • բուսայուղ – 1 ճ/գ
  • հավի կրծքամիս – 500 գր
  • պանիր հալված – 100 գր
  • լոլիկի մածուկ – 2 ճ/գ
  • պանիր հոլանդական – 100 գր
  • սունկ շամպինիոն – 150 գր
  • ձու – 1 հատ
  • մաղադանոս – ըստ ճաշակի (չորացված)
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • պատրաստի շերտավոր խմոր – 460 գր
  • Ինչպես նաև` քունջութ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ Հավի կրծքամիսը աղաջրով եփում ենք (կարելի է ջրին ավելացնել նաև դափնու տերև): Այնուհետև թողնում ենք, որ սառչի և կտրատում ենք մանր կտորներով: Շամպինիոնները կտրատում ենք և տապակում բուսայուղի մեջ:

Մեծ տարայի մեջ իրար ենք խառնում հալած պանիրը և լոլիկի մածուկը մինչև ստանանք համասեռ զանգված:Ապա այս զանգվածին ավելացնում ենք հավը, սունկը, աղացած մաղադանոսը (կարելի է փոխարինել ցանկացած այլ կանաչիով) և համեմում ենք աղով և պղպեղով: Շերտավոր խմորը մի փոքր բացում ենք և եռանկյունաձև կտրատում ենք: Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և շրջանաձև դասվորում եռանկյունաձև խմորներն այնպես, որ ստանանք արևի տեսք: Խմորի վրա շրջանակով դասավորում ենք նախապես քերիչով անցկացված պանիրը:

Պանրի շերտի վրա դասավորում ենք հավով և սնկով զանգվածը:Եռանկյուն խմորի բոլոր ծայրերը պտտում ենք դեպի կենտրոն, այնպես, որ ծածկենք միջուկը, և խմորի ծարը ամրացնում ենք հիմքին, որպեսզի եփվելու ընթացքում դրանք չբացվեն: Կարկանդակը պատում ենք հարած ձվով և վրան ավելացնում քունջութ: 25-30 րոպե թխում ենք մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում: Թխում ենք մինչև կարկանդակի կարմրելը: Կարկանդակը համեղ է և տաք, և սառը վիճակում: Բարի ախորժակ: Պիրոգ հավի մսով… Էլ ինչը կարող է ավելի համեղ լինել…

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика