Այս համեղ լցոնած սնկով դուք պարզապես կզարմացնեք ձեր սիրելիներին:

Բաղադրամասեր՝ 120 գ տավարի աղացած միս, 90 գ պանիր, 6 հատ թարմ սնկին (շամպինիոն), 60 գ գլուխ սոխ, Աղ, պղպեղ, Մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը: Սունկը լավ լվանալ հոսող ջրի տակ, հեռացնել վերևի մասը։ Առաձին պատրաստել սոխառածը:

Սնկի այն մասը, որը հեռացվել էր, մանր կտրտել և մսի հետ տապակել։ Սոխառածը ավելացնել վրան։ Այդ զանգվածը լցնել սունկի մեջ, համեմել աղով, պղպեղով, վրան դնել պանիրը և դնել ջեռոցը 20 րոպե: Մատուցելիս մաղադանոս ցանել վրան:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика