Այս կինն ամբողջ կյանքը նվիրել է իր երեք երեխաներին…բայց մի օր որոշեց, որ սեփական արտաքինի մասին մտածելու ժամանակն է

Անգլուհի Բեթին ունի երեք երեխա: Նա արդեն չի էլ հիշում, թե երբ է վերջին անգամ եղել գեղեցկության սրահում: Կինն իրեն ու իր ամբողջ ժամանակը լիովին նվիրել է երեխաներին: Իսկ վերջերս էլ Բեթին նկատեց, թե ինչ է իր հետ կատարվել, և որոշեց կտրուկ փոփոխություններ կատարել:

Բեթին միշտ բնական տեսք է ունեցել: Նա այն կանանցից չէ, ովքեր շաբաթական 4-5 անգամ սրահ են հաճախում:  Կնոջ համար ավելի կարևոր էր, որ իր երեխաները լավ հագնված լինեն և ոչ մի բանի կարիք չունենան:

Երեխաները մեծացան, և որդին որոշեց ամուսնանալ: Բեթին պիտի արտակարգ տեսք ունենար այդ կարևոր օրը: Եվ 25 տարվա մեջ առաջին անգամ որոշեց գնալ գեղեցկության սրահ:

Բեթիի աղջիկը որոշեց մորն անակնկալ մատուցել: Կնոջ լուսանկարը հայտնվեց երկրի լավագույն ոճաբաններից մեկի մոտ, ով մրցույթ էր իրականացնումմ: Եվ ահա եկավ այդ օրը, երբ բազմազավակ մորը հրավիրեցին հեռուստատեսություն:

Բեթին շատ էր անհանգստանում, նա ամաչում էր հանդես գալ նման տեսքով: Եվ նա միայն այդ ժամանակ գիտակցեց, որ սխալ էր այդքան երկար ժամանակ սեփական արտաքինով չզբաղվելը:

Արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները: Երեխաները չէին ճանաչում մորը, ում միշտ տեսել էին միայն գազօջախի կամ լվացքի մեքենայի դիմաց կանգնած:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика