«Այս իշխանությունը երկար չի դիմանա». Քոչարյանն ԱԺ արտահերթ ընտրություններ է կանխատեսում

Հ 2-րդ նախագահը կարծում է, որ երկրի իշխանության հարցը դարձյալ փողոցում է որոշվելու։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ իշխանությունը չի կարողանա երկար դիմանալ և վերընտրվելու հեռանկար չունի, «Գոլոս Արմենիային» տված հարցազրույցում  հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա համոզված է, որ ցանկացած դեպքում իշխանության հարցը լուծվելու է փողոցում` արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Երկրորդ նախագահը համոզված է, որ ընդդիմադիր դաշտում հողն առավել քան պարարտ է համախմբման համար, սակայն չի կարծում, որ համախմբման միասնական կենտրոնն անմիջապես կձևավորվի։ Նա կարծում է, որ կենտրոնները մի քանիսը կլինեն, սակայն նրանց միջև ակտիվ փոխգործակցություն կհաստատվի։

«Այդ գործընթացներում ես կլինեմ կարևոր, սակայն ոչ միակ օղակը։ Երկրին առողջ ուժերի ընդարձակ համախմբում է անհրաժեշտ։  Այս գործըթնացը պարտադիր կբերի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացման, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը։ Աշնանն ընդդիմադիր դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը համակարգային և մասշտաբային բնույթ կընդունի»,–կարծում է Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանն այժմ կալանքի տակ է։ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Աղբյուր՝ armeniasputnik.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика