Քնի խանգարումները կարող են լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար և բացասաբար ազդել մարդու կյանքի որակի վրա,սակայն դրանցից ազատվելն այդքան էլ հեշտ չէ:Քունը շատ կարևոր է մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջության համար:Քնի պակասը բարձրացնում է քրոնիկ հոգնածության և բազմաթիվ հիվանդությունների առաջացման հավանականությունը,որոնց թվին են դասվում զարկերակային գերճնշումը,ընկճախտն ու էներգիայի պակասը:Քնած ժամանակ օրգանիզմը ոչ միայն հանգստանում է այլև վերականգնվում է բջջային մակարդակով: Բացի այդ,քնի հետ կապված խնդիրները նպաստում են օրգանիզմի վաղաժամ ծերացմանը և կնճիռների ու պիգմենտային հետքերի առաջացմանը:
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին բարելավել քնի որակը:Դեռ մանկուց բոլորն էլ գիտեն,որ քնի որակը բարելավելու համար խորհուրդ է տրվում երեկոյան մի բաժակ գոլ կաթ խմել, սակայն կա մեկ այլ միջոց, որը շատ ավելի արդյունավետ է քան կաթը:Այս ըմպելիքը կօգնի հեշտությամբ խորը քուն մտնել և զգալիորեն կբարելավի քնի որակը: Ընդ որում, այն ոչ միայն արդյունավետ է, այլև շատ համեղ, քանի որ դրա գլխավոր բաղադրիչներն են բանանն ու դարչինը:Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է 1 լիտր ջուրը եռացնել, այնուհետև կտրել բանանի ծայրերը, դեն նետել դրանք, իսկ կտրատված բանանն ավելացնել ջրին:
Եռացնել խառնուրդը 10 րոպե, այնուհետև քամել և ավելացնել մի փոքր դարչին (ըստ ցանկության):Այս համեղ ու արդյունավետ ըմպելիքը (1 բաժակ) խորհուրդ է տրվում խմել քնելուց մեկ ժամ առաջ:Այն կբարելավի քնի որակն ու թույլ կտա հանգստանալ վայելելով առողջարար քունը:Սակայն հարկ է հիշել որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ,քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել: