Այս բաղադրատոմսը որը ոչ խինկալի է ոչ պիլմենի դրանում կհամոզվեք երբ փորձեք

Խմորային բաղադրիչով կերակրատեսակներն անչափ հագեցնող են ու համեղ: Խմորը լայնորեն կիրառվում է տարատեսակ ուտեստներ ստանալու համար:Իր յուրահատուկ համային հատկանիշների շնորհիվ հատկապես ընդունելի և տարածված են խմորի և մսի համադրությամբ ուտեստները:Մեր առաջարկած տարբերակը էական տարբերություն ունի մեր իմացած խմորամսային համադրությունների համեմատությամբ. սա յուրօրինակ մի բաղադրատոմս է, որը ո՛չ խինկալի է, ո՛չ պիլմենի. դրանում կհամոզվեք, երբ փորձեք:

Նախ հարկավոր է պատրաստել մսային շաղախը: Նախ ձիթայուղի մեջ տապակել աղացած սոխն ու միսը միասին, հավելել համեմունքները, որոնց մեջ ուտեստին հատկապես առանձնահատուկ համ է տալիս հոնի չիրը: Խառնել, թողնել սառչի: Պատրաստել խմորը.

Խմորային մասսան շաղախել որքան հնարավոր է շատ, իսկ վերջում ցանկալի է քիչ ձիթայուղ ավելացնել փափկության համար: Բաժանել գնդերի, ցելաֆոնապատել, թողնել մի փոքր հանգստանա:Հետո բացել գնդերը, փոքրիկ շրջանակների բաժանել, լցոնել մսային խառնուրդով:Պատառաքաղի միջոցով կիսալուսնաձև կտորներ ստանալուց հետո դրանք խաշել եռացրած աղաջրի մեջ:Առավել հանգամանալից տե՛ս հոլովակում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика