Այս առակը աշխարհում ամենաթանկ մարդու մոր մասին է այն մարդու մասին ով կարող է փոխարինել ամենքին բայց ոչ ոք չի կարող փոխարինել նրան

Այս առակը աշխարհում ամենաթանկ մարդու՝ մոր մասին է… այն մարդու մասին, ով կարող է փոխարինել ամենքին, բայց ոչ ոք չի կարող փոխարինել նրան: Աստված երեխային Երկիր էր ուղարկում, երբ հարցրեց Տիրոջը

Ինձ վաղը ուղարկում են Երկիր, բայց ես ինչպե՞ս եմ այնտեղ ապրելու: Ախր ես այնքան փոքրիկ եմ ու անպաշտան, ի՞նչ պիտի անեմ…

Աստված ասաց. Ես քեզ կնվիրեմ մի հրեշտակ, ով միշտ հոգ կտանի քո մասին, կխնամի քեզ, կսիրի քեզ իր անձից առավել:

Երեխան մտածեց ու նորից հարցրեց․ Այստեղ երկնքում ես երգում եմ ու ծիծաղում, դա բավարար է երջանիկ լինելու համար:

Աստված ասաց․ Քո հրեշտակը ևս կերգի քեզ համար ու կժպտա քեզ. դու կզգաս նրա անսահման սերն ու ջերմությունը և երջանիկ կլինես: Բայց եթե ես հանկարծ ցանկանամ խոսել քեզ հետ, ի՞նչ պիտի անեմ:

Աստված մեղմ ձայնով պատասխանեց. Քո հրեշտակը քեզ կսովորեցնի աղոթել: Բայց չէ՞ որ Երկրի վրա կա չարը, ո՞վ կպաշտպանի ինձ նրանից:

Քո հրեշտակը քեզ կպաշտպանի, նա իր կյանքը չի խնայի քեզ համար: Նա քեզ ցույց կտա ճիշտ ուղին, դեպի ինձ տանող ուղին, ես միշտ քո կողքին կլինեմ, ես քեզ կնայեմ նրա աչքերի միջից:

Իսկ ինչպե՞ս է նրա անունը, ինչպե՞ս դիմեմ նրան: Դու նրան պարզապես ՄԱՅՐ կոչիր:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика