Այս աղցանը լոբիով և կորեական գազարով շատ համեղ է մեկ անգամ փորձեք և միշտ կպատրաստեք այն։
Անհրաժեշտ է․
- Կարմիր լոբի 100 գ
- Գազար կորեական 100 գ
- Սոխ 1 հատ
- Սամիթ 1 փունջ
- Բուսական յուղ 3 ճաշի գդալ
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․ Լոբին գիշերը թրջել սառը ջրում,թողնել ներծծվի:Եփել լոբի մինչև պատրաստ լինի և քամել:Սոխը մանրացնել և տապակել բուսական յուղով:Խառնել մի ամանի մեջ լոբին և կորեական գազարը:Ավելացնել տապակած սոխը և մանրացրած սամիթ:Լավ խառնել աղցանը,աղ ավելացնել համտեսել:Զարդարել կանաչիներով և մատուցել: