Այսօր պատրաստելու ենք հետաքրքիր տարբերակով շատ փափուկ Հյութեղ տապակած Հավի Կրծքամիս։Զարմացաք այո շատ հետաքրքիր և նոր տարբերակ է՝տապակում ենք գազօջախի վրա ընթացքում կտեսնեք։
Տապակած Հավի Կրծքամիս Բաղադրատոմս
- Հավի կրծքամիս — 500 գր
- Ձիթայուղ
- Համեմունքներ՝ աղ,պղպեղ,սխտորի փոշի,ծիթրոն թարմ և չորացրած,կարմիր չիլի պղպեղ
Պատրաստման եղանակը քայլ առ քայլ․
Կալկայի վրա ձիթայուղ ենք լցնում և խոհարարական վրձինով տարածում ենք․ Այնուհետև վրան աղ և սև պղպեղ ենք լավ ցանում Չորացրած ծիթրոն կամ օրեգանո ենք շաղ տալիս․ Այնուհետև սխտորի փոշի ենք ցանում, կարող եք նաև սխտորի մեկ ատամը կիսել և քսել այս ամենի վրա ավելի սուր հոտ և համ ստանալու համար։Թարմ ծիթրոն աննկարագրելի ընդգծված և հարուստ համ ունի, թարմ տերևներից նույնպես շաղ ենք տալիս վրան։
Կարմիր չիլի պղպեղ ենք ավելացնում։Հավի կրծքամիսը նախապես լավ լվանում ենք, բաժանում երկու մասի, եթե շատ հաստ են ցանկալի է նաև ըստ լայնության ևս կիսել։Կտորներից մեկը տեղադրում ենք կալկայի մի հատվածում, թղթի մյուս կեսով ծածկում ենք հավի կրծքամիսը։Հնարավորության դեպքում վերցրեք լավ հաստ յուղաթուղթ, եթե ձեր ձեռքի տակ ունեցածը բարակ է, ապա լրացուցիչ մեկ շերտ էլ տակից ավելացրեք։
Այժմ գազօջախի վրա դնում ենք թավան, ձիթայուղ չենք լցնում, պարզապես տաքացնում եք այն և վրան հենց այդպես յուղաթղթով պարուրված մեր հավի դոշն ենք դնումՄարմանդ կրակի վրա սկզբնական ծրջանում փակ կափարիչով պետք է տապակվի մեր հավի դոշը երկու կողմերից, յուրաքանչուրկողմից մոտ 5 րոպեԱյս ընթացքում համեմունքները լրիվ ներքաշում է իր մեջ հավի կրծքամիսը, եփվում է ներսից։
Շուռումուռ ենք տալիս այս ընթացքում։Նշված ժամանակահատվածից հետո կափարիչը բաց վիճակում ևս 2-ական րոպե յուրաքանչյուր կողմից հարկավոր է տապակել արդեն ուժեղ կրակի վրա։Կալկան բացում ենք դանակի ծայրով մի փոքր կտրվածք անում, համոզվում, որ միսը կենտրոնից եփվել է և վերջ, անջատում ենք կրակը, վերցնում գազօջախից, հանում յուղաթղթից հավի կրծքամիսը։
Ահա տեսեք ինչ հյութալի, փափուկ, բուրավետ, անշուշտ շատ համեղ տապակա ենք ստացել, իսկ թավան բոլորովին մաքուր է մնացելՇատ տնային տնտեսուհիներ այս բաղադրատոմսը հավանեցին և միանշանակ ուրախացան տապակած հավի կրծքամիս և միաժամանակ մաքուր թավա ունենալու գաղափարից։