Այսօր կբացահայտենք ինչու է խորհուրդ տրվում ծամել չոր մեխակ

Չոր մեխակը սովորաբար օգտագործում ենք թեյի և խմորեղենի մեջ, մինչդեռ վիտամիններով և հանքանյութերով հարուստ այս համեմունքը կարելի է օգտագործել առողջական տարբեր խնդիրների դեպքում: EnterTrain-ը կաբացահայտի ձեզ համար այս յուրահատուկ համեմունքի օգտակարությունը:

Մեխակի 8 օգտակար հատկությունները

  • 1. Հականեխիչ
  • 2. Հակաճիճվային
  • 3. Հակասնկային
  • 4. Ցավազրկող
  • 5. Հակասպազմային
  • 6. Վերքը բուժող
  • 7. Հակաքաղցկեղային
  • 8. Հակականցերոգեն

Մեխակով բաղադրատոմսեր 1. Առողջ սիրտ ունենալու համար օգտագործեք գլինտվեյն: 0,5 լ կարմիր գինուն ավելացնել 5 հատիկ մեխակ, կարելի է նաև մի քիչ դարչին ավելացնել: Տարայի բերանը ամուր փակել և 3 շաբաթ պահել մութ տեղում: Օգտագործել թեյի հետ օրական 1-3 անգամ 1 թեյի գդալ: 2. Ատամնացավի, լնդերի հիվանդության և բերանի տհաճ հոտի դեմ մեխակ ծամել: Դա կկանխի նաև սկսվող անգինան: 3. Մարսողությունը խթանելու համար ուտելուց առաջ 15 րոպե ծամել մեխակի 1-2 հատիկ՝ մեկ թեյի գդալ մեղրի հետ:

4. Արյան ցածր ճնշման դեպքում նույնպես խորհուրդ է տրվում մեխակ ծամել: 5. Մեխակի յուղը արդյունավետ է թարախային վերքերի բուժման համար: 6. Գլխացավի դեմ խորհուրդ է տրվում վերցնել աղացած մեխակ, դարչին և նուշ՝ յուրաքանչյուրից 5գ, խառնել ոչ մեծ քանակությամբ ջրի հետ և դնել ցավացող հատվածին: 7. Սպաստիկ հազի թեթևացման համար խառնել 5 կաթիլ մեխակի եթերայուղ, մի քիչ մեղր և սխտոր: Ընդունել օրական 1 անգամ քնելուց առաջ:

Ինչպես ընտրել մեխակի առողջ հատիկներ Չափից դուրս չոր մեխակը եթերայուղ չի պարունակում, հետևաբար արդյունավետությունը նվազում է: Մեխակի հատիկը նետեք ջրի մեջ, եթե այն իջնում է հատակը կամ լողում է պոչը դեպի ներքև, ուրեմն առողջ հատիկ է, իսկ եթե մնում է ջրի վրա հորիզոնական դիրքով, ուրեմն չոր է և ոչ օգտակար:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика