Կոլոլակներով և կարտոֆիլով ջեռեփուկը, որն հարմար է թե ամենօրյա, թե տոնական հյուրասիրության համար։
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- Կարտոֆիլ – 1 կգ
- Կաթ – 1 стакан
- Կարագ – 3 ճ.գ.
- Հավի աղացած միս – 500 գր.
- Թարմ լոլիկ – 3 հատ
- Գլուխ սոխ – 1 գլուխ
- Պինդ տեսակի պանիր – 50 գր.
- Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
- Բուսայուղ՝ տապակելու համար
- Կանաչի՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Մաքրեք կարտոֆիլը, կտրատեք և եփեք աղաջրի մեջ։
2. Մաքրեք սոխը և աղացեք։
3. Խճողակը խառնեք սոխի, աղի և համեմունքների հետ։
4. Կարտոֆիլը կրակից հանեք, ջուրը թափեք, լցրեք վրան կաթն ու կարագն ավելացրեք։
5. Կարտոֆիլի խյուս պատրաստեք՝ ոչ շատ ջրիկ։
6. Խյուսը ձևամանի մեջ հարթ տարածեք։
7. Խճողակով կոլոլակներ պատրաստեք և բուսայուղի մեջ հինգ րոպե տապակեք։
8. Կոլոլակները դասավորեք կարտոֆիլի խյուսի վրա։
9. Պանիր քերեք և լցրեք վրայից։
10. Պատրաստեք 200C տաքացված ջեռոցում 15-20 րոպե։
11. Հանեք ջեռոցից և զարդարեք կանաչիով։ Մատուցեք տաք վիճակում։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին