Անհրաժեշտ բաղադրիչներ
- Լավաշ 2 հատ
- Հավի կրծքամիս 2 հատ
- Կանաչի
- Սպիտակ կաղամբ 250 գ
- Գազար 1 հատ
- Լոլիկ 1 հատ
- Թարմ վարունգ 1 հատ
- Կարմիր պղպեղ 1 հատ
- Կոշտ պանիր 150 գ
- Աղ
- Աղացած սև պղպեղ
- Մայոնեզ 150 գ
- Տոմատի մածուկ 50 գ
- Թթվասեր 100 գ
- Սխտոր 3
- Բուսական յուղ թեյի գդալ
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը լավ լվանում ենք, համեմում ենք աղով և պղպեղում, և տապակում տաքացրած բուսական յուղով թավայի մեջ մինչև ոսկեգոոյն դառնալը:
2. Մինչ միսը տապակվի , մենք պատրաստելու ենք այլ բաղադրիչները: Անհրաժեշտ է նուրբ մանրացնել կաղամբը, քերել գազարը, աղ անել և մանրակրկիտորեն խառնեքձեռքերով:
3. Երբ հավի կրծքամիսը պատրաստ է պատրաստ է, հանեք միսը և թողեք սառչի: Ընդ որում, դուք կարող եք պատրաստել սոուսը այդ ընթացքում :
4. Վերցնում ենք մայոնեզ, ավելացնում ենք թթվասեր, տոմատի մածուկ, աղ, սև աղացած պղպեղ, սեղմում ենք սխտորը և լավ խառնում:
5. Սոուսը դնում ենք սառնարանում մոտ 10 րոպե, իսկ մինչ այդ կտրում ենք մնացած բաղադրիչները: Կտրում ենք շերտերով վարունգ, պղպեղ և լոլիկ:
6. Այնուհետև մանրացրեք կանաչիները, կտրեք միսը մանր կտորներով, պանիրը անցկացրեք մեծ քերիչի կողմով:
7. Երբ բոլոր բաղադրիչները պատրաստվեն, վերցրեք լավաշը և լավաշի մի կեսը առատաձեռնորեն քսեք սոուսով:
8. Կաղամբը, գազարը տարածեք այն մասի վրա, որը քսած է սոուսով, այնուհետև ՝ կանաչին, վարունգը, պղպեղը, լոլիկը, միսը և շաղ տալ քերած պանիրով:
9. Ծալեք լավաշի կողմերը և շրջեք շաուրման: Այնուհետև այն տաքացրեք տապակի մեջ մի քանի րոպե: