Սմբուկով խավիար պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
սմբուկ՝ 2կգ, լոլիկ՝ 1,5կգ, սոխ՝ 1կգ, գազար՝ 1կգ, բուլղարական պղպեղ՝ 1կգ, ցանկության դեպքում՝ կծու պղպեղ՝ 1-2 հատ, աղ՝ 3ճ.գ., ձեթ
Պատրաստման եղանակ. Սմբուկը լվանալ, կտրատել խորանարդիկների: 5ճ.գ. աղ ցանել և այնքան ջուր լցնել, որ սմբուկները լիովին ծածկված լինեն: 40 րոպե անց դատարկել ջուրը, սմբուկը լվանալ, քամել ավելորդ հեղուկը և տապակել ձեթի մեջ:
Սմբուկը լցնել մեծ կաթսայի մեջ: Մանր կտրատած սոխը տապակել և ավելացնել սմբուկին: Գազարն անցկացնել քերիչով և տապակել: Ավելացնել մյուս տապակած բաղադրիչներին:
Պղպեղի կորիզները հանել և խորանարդաձև կտրատել, տապակել, ավելացնել սմբուկին: Լոլիկի կեղևը հանել, կտրատել և եփել թավայի մեջ, ավելացնել մյուս բաղադրիչներին:
Լավ խառնել, աղ ավելացնել: Եփել թույլ կրակի վրա 40 րոպե՝ պարբերաբար խառնելով: Պատրաստի խավիարը լցնել տաք ստերիլիզացված բանկաների մեջ, ծածկել կափարիչով և ստերիլիզացնել 15 րոպե: Փակել, շուռ տալ բանկաները և փաթաթել ծածկոցով: Բարի ախորժակ: