Այդ բանջարեղենը կարող է հրաշքներ գործել դեղերի փոխարեն օգտագործեք խորոված սոխ

Դուք, անշուշտ, լսել եք գլուխ սոխի օգտակար հատկությունների մասին: Սովորաբար խոսում են հում բանջարեղենի օգտակարության մասին, եւ շատերը սխալմամբ ենթադրում են, որ սոխի օգտակար հատկությունները նվազում են ջերմային մշակման դեպքում: Բայց դա այդպես չէ:

Սոխը խորովելու դեպքում գոլորշիանում են միայն եթերային յուղերը, իսկ բուժիչ հատկություններն ավելանում են: Խորոված սոխը շատ առավելություններ ունի հումի նկատմամբ. այն քաղցրություն է ձեռք բերում եւ տհաճ հոտ չի թողնում:

Ընդհանուր կանոններ.

Սոխը 15-30 րոպե խորովեք կճեպով՝ 100–150 °C ջերմաստիճան ապահովող ջեռոցում կամ վառարանում. Սոխի կեսը կերեք առավոտյան՝ քաղցած վիճակում, մյուս կեսը՝ երեկոյան՝ քնելուց 2-3 ժամ առաջ. Կարելի է խորոված սոխն օգտագործել որպես խավարտ՝ ձկան կամ մսի հետ:

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի խորոված սոխը.

Օգտակար է հատկապես շաքարային դիաբետով տառապող անձանց համար: Այն նվազեցնում եւ կարգավորում է գլյուկոզայի մակարդակը, ակտիվացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը եւ ինսուլինի արտադրությունը. Խորոված սոխը նաեւ երկաթ է պարունակում, որն անհրաժեշտ է մարմնի բոլոր համակարգերի եւ օրգանների կանոնավոր աշխատանքն ապահովելու համար.

Օգտակար է թոքաբորբի եւ բրոնխիտի դեպքում, համարվում է անվնաս միջոց ե՛ւ մեծահասակների, ե՛ւ երեխաների համար. Խորոված սոխը բարձրացնում է արյան մակարդելիությունը. Ինֆարկտից եւ ինսուլտից հետո խորհուրդ է տրվում խորոված սոխ օգտագործել ամեն օր: Այն օգնում է մաքրել անոթները եւ ազատվել աթերոսկլերոտիկ վահանիկներից.
Սոխն օգնում է կարգավորել արյան ճնշումը, նաեւ թեթեւացնել միգրենի ցավերը.

Խորոված սոխը կարելի է ոչ միայն ուտել, այլեւ օգտագործել որպես քսուք: Սոխի խյուսը կապեք խոցի կամ վերքի վրա՝ առողջացման գործընթացն արագացնելու համար. Խորոված սոխով կոմպրեսը հակաբակտերիալ լավ միջոց է: Դրանով կարելի է բուժել նաեւ թութքը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика