Ամուսինը վիճաբանել է կնոջ հետ ապա 3-4 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վայոց Ձորի 45-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր 32-ամյա կնոջ հետ, ապա 3-4 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ նրան պատճառելով աջ սրունքի և աջ ազդրի հատվածներում առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող արյունազեղումներ:

Նշենք, որ ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 16-ին։ Ամուսինները վիճաբանել են Նոր-Ազնաբերդ բնակավայրի իրենց բնակարանում ամուսնական անհավատարմության, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունից կնոջն ուղարկված գումարները վերջինիս կողմից անտեղի ծախսելու հարցերի շուրջ, որի ընթացքում էլ ամուսինը հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով։ Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика