Տղամարդը հարցրել է, թե արդյոք ճիշտ է վարվել, որ արգելել է իր կնոջը մասնակցել նախկին սիրեկանի հուղարկավորությանը: Reddit- ի օգտվողների մեծ մասը համամիտ է եղել նրա և նրա փաստարկների հետ:
Ամուսնու խոսքերով, կինը ամուսնության երկրորդ տարում դավաճանել է նրան իր մանկության տարիների ծանոթի հետ, մինչդեռ ամուսինը գտնվում էր արտասահմանում՝ զինվորական ծառայության մեջ: Տղամարդը ներել է կնոջը, քանի որ նա ինքն է խոստովանել եղելությունը և ընդունել է, որ սխալ է վարվել:
Տարիներ անց սիրեկանը մահացել է, և կինը ցանկություն է հայտնել մասնակցել նրա հուղարկավորման արարողությանը: Ամուսինը հիշել էր, թե որքան դժվար էր եղել իր համար սիրելիի դավաճանությունը: «Ես անմիջապես զգացի սրտխառնոց, և հիշողությանս մեջ թարմացան այն պահի սարսափելի զգացողությունները , երբ նա պատմում էր այդ մասին: Ցավը նույնքան ուժեղ էր, որքան այն ժամանակ », — բացատրել է նա:
Կինը պնդել է, որ հուղարկավորությանը մասնակցելը ճիշտ որոշում կլինի, բայց ամուսինը չէր կարող ընդունել այդ քայլը: Արդյունքում, նա արգելել է կնոջը գնալ հրաժեշտի արարողությանը, քանի որ համարել է դա անհարգալից վերաբերմունք իր և իրենց ամուսնության հանդեպ: Այնուամենայնիվ, նա որոշել է համոզվել, թե արդյոք ճիշտ է վարվել և հարցրել է այդ մասին ժամանցային պորտալի այցելուներին: