ԱՄՆ-ում նեյրոցանցը սովորել է 20 քայլով լուծել «Ռուբիկի խորանարդ»-ը

ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն արհեստական բանականություն են մշակել, որը սովորել է «Ռուբիկի խորանարդ»-ը (եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ) լուծել մարդուց առավել արդյունավետությամբ, գրում է Nature Machine Intelligence հարթակը:

Արհեստական DeepCubeA նեյրոցանցը գտնում է խորանարդի լուծումը՝ շարժվելով հակառակ ուղղությամբ: Այն մարդկային տրամաբանությունից սկզբունքայնորեն տարբերվող մեթոդ է օգտագործում՝ արդեն դասավորված խորանարդները դեպի առաջին քայլ պտտելով:

Հաղորդվում է, որ DeepCubeA-ն փորձարկումների ժամանակ խորանարդը հավաքել է միջինը 20 քայլով՝ 60,3% դեպքերում ընտրելով ամենակարճ լուծումը, ընդ որում՝ այն կարողացել է ռեկորդային մեկ վայրկյան արագությամբ կատարել հանձնարարությունը:

Մարդու կողմից «Ռուբիկի խորանարդ»-ն արագ հավաքելու առումով համաշխարհային ռեկորդը սահմանել է 22-ամյա ավստրալացի Ֆելիքս Զամդեգսը, որն այն հավաքել է 4,22 վայրկյանում: Նշվում է, որ խորանարդը լուծելու համար սովորաբար առնվազն 50 քայլ է անհրաժեշտ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика