ԱՄՆ-ում առնվազն 22 մարդ է հոսպիտալացվել էլեկտրոնային ծխախոտ ծխելուց հետո

ԱՄՆ-ում առնվազն 22 մարդ է հոսպիտալացվել էլեկտրոնային ծխախոտ ծխելուց հետո առաջացած առողջական խնդիրներով: Այսպես՝ Վիսքոնսինում թոքերի վնասվածքի պատճառով ստացիոնար բուժում է ստանում 12 մարդ, Իլինոյսում՝ 6, իսկ Մինեսոտայում՝ 4: Նրանց մեծ մասը երիտասարդներ են, որոնք նախկինում առողջության հետ կապված խնդիրներ չեն ունեցել:

CBS-ի տեղեկություններով՝ Մինեսոտայից բժիշկները սկզբում կարծում էին, որ հոսպիտալացված դեռահասների մոտ շնչառական ինֆեկցիա է, սակայն հետագա հետազոտությամբ հայտնաբերել են թոքերի վնասվածքներ, որոնք դարձել էին հազի, կտրուկ ցավի եւ հեւոցի պատճառ

Բոլոր տուժածները վեյփերներ են:Ավելի վաղ ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հայտնել էր վեյփ ծխելուց հետո առողջական խնդիրների 127 դեպքի քննության մասին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика