«Ադեկվադ» նախաձեռնության անդամներ Արթուր Դանիելյանը և Կոստանին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պարզաբանել են, թե ինչու են Արթուր Դանիելյանին կանչել քննչական կոմիտե:
«Կա նախաքննական գաղտնիքի մասին օրենք և այդ օրենքը, եթե ես խախտեմ այդ դեպքում պատասխանատվության կանչելու իրական պատրվակ կունենան, այդ պատճառով շատ բան չեմ կարող ասել:
Հիմա պետք է շատ զգույշ լինեմ: Կարող եմ ասել, որ ճիշտ է այն տեղեկությունը, որ երեկ տարածվեց Քննչական կոմիտեի խոսնակի կողմից. Գայանե Աբրահամյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին»,- ասաց Արթուր Դանիելյանը:
Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ հավելեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը պնդում է, որ իր հասցեին մահվան սպառնալիքներ են հնչեցրել ու այդ կարգավիճակում ինչ-որ կերպ ներգրավված է Արթուր Դանիելյանը:
Նակալյանն ասաց, որ Աբրահամյանը երրորդ պատգամավորն է վերջին մի քանի օրերի ընթացքում, որ ֆիզիկապես լծվել է «ադեկվադների շուրջ իշխանությունների կողմից ստեղծվող առասպելաբանական հորինվածքներ տարածելուն»:
«Շուտով, երևի, ավելի լայն գործիքակազմ կկիրառվի մեր դեմ այս հարցում: Ավելորդ է նշել, որ բոլոր այդ մեղադրականները որևէ հիմք չունեն: Մեզ արդեն սկսվել է վերագրվել «ֆեյքերով» ու ոչ «ֆեյքերով» երկու բան՝ նախ մենք ռուսական գործակալներ ենք, երկրորդը, որ մենք Քոչարյանի պիցցա ուտողներն ենք»,- ասաց Տեր-Նակալյանը:
Դանիելյանն էլ ասաց, որ իրենց աղբյուրից գիշերն էին իմացել, որ նման հրահանգ է իջեցվելու: «Մեր աղբյուրն ասել է, որ իրադարձությունները զարգանալու են և էքսպոնենտային աճ են ունենալու՝ ընդհուպ մինչև «մասկի շոուներ» մեր և մեր աջակիցների նկատմամբ»,- հավելեց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Արթուր Դանիելյանն էլ նշեց, որ խուճապի չեն մատնվել. «Ամեն պահի սպասում ենք, որ իրավապահ մարմինները կգան ու մեր օֆիսում կգտնեն զենք կամ թմրանյութ կամ էդպիսի մի բան»:
Կոնստանտին Տեր-Նակալյանը հարց հնչեցրեց, թե ինչու են իշխանությունները սևեռվել իրենց վրա և հայտարարեց, թե ունի հիպոթեզ: «Իշխանության համար անխուսափելի են արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունները, դրա համար օր առաջ փորձ է արվում մեղավոր գտնել, թե ինչու մի քանի շաբաթ, մի քանի ամիս հետո կտրուկ կվատանան Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Դրա համար ձեռնամուխ են լինում ժողովրդի իշխանության դեմ վարվող հիբրիդային պատերազմի մասին միֆեր ստեղծել: Որովհետև, երբ ասում ես՝ վարվում է հիբրիդային պատերազմ, պետք է ասես նաև, թե ով է այդ հիբրիդային պատերազմը վարում:
Ուզում են ցույց տալ, թե Ռուսաստանը սկսել է Նիկոլի դեմ հիբրիդային պատերազմ և օգտագործում է հին քրեաօլիգարխիկ ռեժիմը, որոնք էլ իրենց հերթին հավաքագրել են ռուսական ագենտ հանդիսացող վարձկաններին»,- նշեց նա
Մանրամասները՝ տեսանյութում:
Փնթի ռեպրեսիաները նոր փուլ են թևակոխում
Опубликовано Ադեկվադ Среда, 26 июня 2019 г.