Ամենատարածված «միֆերը» քաղցկեղի մասին հերքել են հենց գիտնականները։

Քաղցկեղը համարվում է ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում: Զարմանալի չէ, որ նման ախտորոշումն արդեն իսկ հուսահատեցնում է մարդկանց, սակայն խնդիրն այն է, որ կան մի շարք տարածված ու խիստ վտանգավոր «միֆեր» այս հիվանդության մասին, որոնց մարդիկ շարունակում են հավատալ:

Նման թյուր կարծիքները լուրջ խնդիրներ են առաջացնում հիվանդության ախտորոշման ու բուժման ընթացքում, ուստի մասնագետները հերքել են դրանցից ամենատարածվածները:

Շատերը վստահ են, որ քաղցկեղը կարող է զարգանալ հաճախակի սթրեսների ֆոնին, որոնք իբրև նպաստում են չարորակ ուռուցքի աճին, սակայն բժիշկները հերքում են այս պնդումը՝ նշելով, որ անգամ պարբերաբար անհանգստանալու ու սթրեսային իրավիճակներում հայտնվելու դեպքում մարդու մոտ չի կարող զարգանալ օնկոլոգիական հիվանդություն:

Բացի այդ, քաղցկեղը չի կարող նաև «փոխանցվել ժառանգաբար», մինչդեռ շատերը շարունակում են հավատալ այդ «միֆին»: Մասնագետները պնդում են, որ անգամ հարազատներից որևէ մեկի մոտ օնկոլոգիական հիվանդության հայտնաբերման դեպքում հետագա սերնդի ներկայացուցիչների մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը կարող է աճել առավելագույնը մի քանի տոկոսով:

Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, որ չարորակ ուռուցքի հեռացումը կամ բիոպսիան կարող են նպաստել այլ հատվածներում ուռուցքի առաջացման, ուստի այդ պրոցեդուրաներից պետք չէ վախենալ ու խուսափել:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика