Ամենավտանգավոր հիվանդությունները որոնք տարածվում են մոծակների միջոցով

Սովորաբար մոծակներն ասոցացվում են միայն մալարիայով վարակվելու վտանգի հետ, մինչդեռ իրականում մալարիան միակ վտանգավոր հիվանդությունը չէ, որը կարող է փոխանցվել այս միջատների միջոցով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մոծակների միջոցով տարածվող ամենավտանգավոր հիվանդությունները:

Դենգե տենդ

Այս հիվանդությունը բնորոշվում է վառ արտահայտված ախտանշաններով, այդ թվում՝ մկանային ցավով, բարձր ջերմությամբ, գերինտենսիվ գլխացավերով, ինչպես նաև աչքերի հատվածում ցավոտ զգացողություններով: Դենգե տենդի դեպքում հարկավոր է անհապաղ սկսել բուժումը: Հարկ է հիշել՝ որքան շուտ սկսվի թերապիան, այնքան բարձր է բարեհաջող բուժման հավանականությունը:

Մալարիա

Այս հիվանդությունը տարածում են էգ մոծակները: Այն բնորոշվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են բարձր ջերմությունը, գիտակցության խանգարումները, անեմիայի ախտանշաններն ու շնչառական դիսթրես համախտանիշը: Մալարիան հազարավոր մարդկանց կյանք է խլում, ուստի ախտանշանների ի հայտ գալուն պես հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել:

Չիկունգունյա վիրուս

Այս վիրուսային հիվանդությունն ուղեկցվում է ցանով, բարձր ջերմությամբ, սրտխառնոցով, հոգնածությամբ ու ինքնազգացողության ընդհանուր վատթարացմամբ:

Դեղին տենդ

Սա սուր վիրուսային հիվանդություն է, որի հիմնական ախտանշաններն են մկանային ցավերը, բարձր ջերմություն, գլխացավերը, դեղնուկը, սրտխառնոցը, հոգնածությունն ու փսխումը:

Զիկա վիրուս

Համեմատաբար վերջերս ի հայտ եկած այս վիրուսային վարակը հանդիպում է մոլորակի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում: Հայտնի է, որ այն լուրջ վտանգ է ներկայացնում դեռ չծնված երեխաների համար՝ նպաստելով միկրոցեֆալիայի զարգացմանը կամ գլխի չափերի փոքրացմանը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика