Ամենաարդյունավետ ժողովրդական միջոցները մաշկային ցանից ու քորից ազատվելու համար

Մաշկային ցանը կարող է բազում տհաճ զգացողություններ առաջացնել՝ դառնալով քորի, կարմրածության ու անգամ էսթետիկ խնդիրների պատճառ, սակայն բարեբախտաբար կան մի շարք փորձված ու հասանելի բնական միջոցներ, որոնք կօգնեն շատ արագ մեղմել տհաճ զգացողությունները:

Այդ բնական միջոցներից ամենահայտնին, թերևս, երիցուկի եփուկն է, որը վաղուց հայտնի է իր բուժիչ հատկություններով: Այս եփուկի միջոցով մաշկը բուժելու համար պարզապես հարկավոր է պարբերաբար դրանով մշակել ախտահարված հատվածները:

Մաշկային ցանից ազատվելու հիանալի միջոց կարող է լինել նաև ձիթապտղի յուղը, որը ներթափանցում է մաշկի խորը շերտերի մեջ ու բուժում այն:

Շատ արդյունավետ է նաև հալվե վերան, որի շնորհիվ մաշկը շատ ավելի արագ է ապաքինվում: Առհասարակ հալվեի հյութը համարվում է մաշկային խնդիրների դեմ պայքարի ամենապարզ ու արդյունավետ միջոցներից մեկը:

Մաշկային ցանի բուժման համար խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել վիտամին E-ով հարուստ մթերք, որոնց շարքին են դասվում ավոկադոն, ընկույզները, ձողաձկան լյարդը և այլն: Բացի այդ, շատ կարևոր է նաև վիտամին C-ն, որը հզոր հակաօքսիդանտ է, ուստի այս տարրով հարուստ մթերքը նույնպես պետք է ամենօրյա սննդակարգի մասը կազմի:

Շատ օգտակար կարող է լինել նաև վարսակի մանրացրած փաթիլներով լոգանքը, ինչը կօգնի զգալիորեն բարլավել մաշկի վիճակն ու մեղմել ցանի տհաճ դրսևորումները: Նման լոգանք ընդունելու համար հարկավոր է մեկ բաժակ մանրացրած վարսակի փաթիլներն ավելացնել լոգանքի գոլ ջրին և 20 րոպե ընկղմվել այդ ջրի մեջ:

Մաշկային ցանի բուժման լավագույն միջոցներից մեկը խատուտիկի, մատուտակի (քաղցրարմատ) և կտատուկի արմատների կիրառությունն է: Հարկավոր է դեղաբույսերի արմատները լավ մանրացնել, ավելացնել մի փոքր ջուր և խառնել մինչև ստացվի համասեռ թանձր մածուկ: Մածուկն անհրաժեշտ է օրական 1-2 անգամ քսել ախտահարված մաշկին ու թողնել 30-40 րոպե:

Սակայն վերոնշյալ խառնուրդը միակ արդյունավետ ժողովրդական բաղադրատոմսը չէ մաշկային ցանի բուժման համար: Կարելի է նաև ռեհանի մի քանի տերևին ավելացնել մի փոքր աղ ու պղպեղ, 2-3 պճեղ սխտոր ու 1 ճաշի գդալ ձիթայուղ, այնուհետև բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, որպեսզի ստացվի համասեռ մածուկ, որն էլ հարկավոր է քսել ախտահարված մաշկին: Այս խառնուրդը համարվում է մաշկային ցանի բուժման ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

Մաշկային ցանից խուսափելու համար հարկավոր է հիշել, որ այն կարող է պայմանավորված լինել ալերգիկ ռեակցիաներով, ուստի որևէ մթերքից ալերգիայի դեպքում հարկավոր է խուսափել դրանից: Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև այն, որ ցանն ու բշտիկները վնասելը հանգեցնում է ախտահարման տարածման, ուստի անգամ սաստիկ քորի դեպքում չի կարելի վնասել այդ հատվածի մաշկը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика