Ամանորյա տոնական աղցան մկնիկի տեսքով որը 2020 թվականի խորհրդանիշն է։

Ամանորյա տոնական աղցան մկնիկի տեսքով, որը 2020 թվականի խորհրդանիշն է։ Այն համեղ է, կշտացնող և շատ գեղեցիկ ու օրիգինալ։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կարտոֆիլ – 2 հատ
  • Հավի կրծաքամիս – 150 գրամ
  • Սոխ – 1 հատ
  • Ձու – 3 հատ
  • Պանիր – 100 գրամ
  • Մայոնեզ – 150 գրամ
  • Հազարի տերևներ – 4 հատ
  • Եփած երշիկ – 100 գրամ
  • Խաղող – 3 հատ
  • Ջուր – 0,5 բաժամ (200մլ)
  • Քացախ – 2 ճ․գ․
  • Շաքարավազ – 1 ճ․գ․
  • Աղ – ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած) – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը 1. Պատրաստում ենք բոլոր բաղադրիչները։ Խաշում ենք կարտոֆիլը, ձուն և կրծքամիսը։ 2. Սոխը մանր կտրատում ենք և վրան եռացրած կես բաժակ ջուր ենք լցնում։ Ավելացնում ենք 2 ճ․գ․ 9% քացախ և մեկ ճ․գ․ շաքարավազ, լավ խառնում ենք։ Թողնում ենք 15 րոպե, որպեսզի սոխը մարինացվի։ 3. Խաշած կարտոֆիլը մաքրում ենք և խոշոր քերիչով անցկացնում։ Մեծ, երկարավուն ափսե ենք վերցնում և կարտոֆիլի շերտը դնում ենք ձգված կաթիլի տեսքով՝ դա մեր մկնիկի մարմինն է։ Կարտոֆիլին աղ ենք անում։

4. Կարտոֆիլին թեթև մայոնեզ ենք քսում։ 5. Աղ արած ջրում եփված կրծքամիսը սառեցնում ենք, մանր կտրատում և թելերի բաժանում։ Երկրորդ շերտով դնում ենք հավի միսը։ 6. Մարինացված սոխը լցնում ենք մաղի մեջ, քամում և լցնում որպես երրորդ շերտ։ 7. Կրկին մայոնեզ ենք քսում։ 8. Խաշած ձուն ամբողջական քերում ենք խոշոր քերիչով և լցնում մայոնեզի վրայից։

9. Առատ մայոնեզ ենք քսում։ 10. Վերջին շերտը քերած պանիրն է։ 11. Մկնիկի շուրջը դեկորատիվ հազարի տերևներ ենք փռում։ 12. Եփված երշիկից կտրատում ենք մկան ականջները, պոչերն ու թաթերը։ 13. Կլոր կտորները դնւոմ ենք որպես ականջներ՝ ինչպես ցույց է տրված նկարում։ 14. Աչքերի ու քթի տեղում խաղողներ կամ զեյթուն ենք դնում։ Բարի ախորժակ։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика