Աղջիկը պատրաստեց մի ապշեցնող դիմակ մաշկի բարելավմանն ու գեղեցկացման համար:

Տնային պայմաններում մաշկը մաքրելու, մեռած բջիջներից, ակնեից և սև կետերից ազատվելու համար այս բաղադրատոմսը լավագույններից է, քանի որ բաղադրիչներից յուրաքանչյուրը ուղղված է մաշկի բարելավմանն ու գեղեցկացմանը։ Ասպիրրնը, որպես հակաբորբոքային միջոց, բուժում է մաշկի վրա առկա պզուկները, վիտամին C-ն՝ լիմոնի հյութը, անցկացնում է բորբոքային կարմրությունը։

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է: Ասպիրինի 6 դեղահաբ, թարմ կիտրոն, 3 ճաշի գդալ սոդա,

Ինչպես պատրաստել՝ 1․Ասպիրինի 6 դեղահաբը փոքրիկ տարայի մեջ լուծել քամված լիմոնի հյութի հետ։ Հնարավոր է ձեզ պետք գա կես կիտրոնի հյութը։ Կիտրոնի հյութն ավելացրեք ասպիրինի վրա այնքան, որպեսի ստացվի կպչուն մածուկ։

2․Պատրաստի մածուկը քսեք դեմքին՝ շրջանաձև շարժումներով (եթե ալերգիկ եք ասպիրինի նկատմամբ, ապա մածուկը նախապես փորձեք ձեռքի ներքին հատվածի մաշկի վրա՝ մինչ դեմքին քսելը)։

3․ Թողեք դիմակը չորանա դեմքի վրա մոտ 10 րոպե։ Եթե ունեք զգայուն մաշկ, կամ դիմակն օգտագործում եք առաջին անգամ, կարելի է սահմանափակվել 5 րոպեով։

4․Դիմակը լվանալ՝ օգտագործելով սոդայի մեջ թաթախված թաց բամբակյա խծուծ։

5․ Սոդայով դեմքը մաքրելուց հետո լվացվել սառը ջրով և չորացնել մաքուր սրբիչով։

Դիմակից հետո մաշկը չորանում է և անհրաժեշտ է մաշկին քսել խոնավեցնող քսուկ։ Դիմակն օգտագործելուց հետո կզգաք, թե ինչպես է մաշկը ձգվել և թարմացել։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика