Աղոթք զինվորների համար

Ամենակարող Տեր, Քո Աստվածային զորությամբ ամրացրու նրանց, Տուր նրանց վճռականություն՝ սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու: Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու նրանց ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր:

Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր զինակիցներին, հրամանատարներին, զինվորներին: Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց: Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ. ամեն:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика