Միասնաբար աղոթենք Հայոց բանակի անսասանության համար․
ՏԵ’Ր Ի’Մ, ՈՎ ԲԱՐԵԳՈՒԹ ՏԵ’Ր, ամեն օր լսում ես նրանց մայրերի ԶՈՐԱԿՑՈՂ օրորոցայինները, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով ՀՈՒ’ՅՍԸ, ՀԱՎԱ’ՏԸ և ՍԵ’ՐԸ փոխանցում իրենց զավակներին..Ողորմիր նրանց՝ զավակներին:
Թույլ տու’ր, որ վստահեն Քեզ, և նրանց բախտն ու ճակատագիրը հանձնեն Քո կամքին Ամենակարող Տեր, Քո Աստվածային զորությամբ ամրացրու նրանց, տուր նրանց վճռականություն սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:
Դարձրու նրանց ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր:Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր նրանց ու նրանց զինակիցներին:Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր մեր զինվորներին:ՏՈՒՐ ՈՒԺ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ և ԱՆՀՆԱՐԻՆԸ դարձրու ՀՆԱՐԱՎՈՐ:
Փառք Քեզ՛ ԱՄԵՆԱԿԱՐՈՂԻԴ,ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ ԱՄԵՆ.