Աղոթք Աստծուն

ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ

Աստվածաշունչն ասում է. Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միակ որդուն չխնայեց, որպեսզի ԻՐԵՆ հավատացող ամեն մի հավատացյալ ունենա հավերժ կյանք:
Երբ մենք ինչ որ վատ բան ենք մտածում, անում կամ ասում, դա մեղք է և մեր մեղքերը մեզ հեռացնում են Աստծուց:

Եվ մեր մեղքերի համար Աստծո որդին, Հիսուս Քրիստոսը մահացավ խաչի վրա: Հիսուսը ծնվեց երկրի վրա որպես մարդ, ապրեց անմեղ կյանքով, սակայն մահացավ խաչի վրա մեր գործած մեղքերի համար: Նա ինքն իր վրա վերցրեց պատիժը և դրանով իսկ մեզ փրկեց հավերժ կործանումից:

Հիսուսն է դեպի Աստված տանող միակ ճանապարհը, նրա միջոցով են մարդիկ հասնում Աստծուն: Այս աղոթքի միջոցով մենք կարող ենք խնդրել Հիսուս Քրիստոսին ներել մեր մեղքերը.

«Տեր Հիսուս, ես հավատում եմ, որ դու Աստծո Որդին ես, և ընդունում եմ իմ մեղքերը և հավատում եմ,
որ Դու մահացար խաչի վրա, իմ մեղքերի համար: Խնդրում եմ Քեզ, ներիր իմ մեղքեը և մտիր իմ
կյանք, դարձիր իմ Տերը և Փրկիչը: Ես ցանկանում եմ նոր կյանք սկսել, նվիրված քեզ»:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика