Ժամանակակից տներում չկան փոքրիկ պատուհաններ լոգարաններում: Իսկ հին տներում դրանք պարտադիր պետք է լինեին:
Ինչի համար են դրանք պետք: Կա մի քանի վարկած, որոնցից մեկի համաձայն՝ նախկինում տներում ջուրը տաքացվել է գազի վառարանով և շինարարական նորմերի համաձայն՝ նախատեսված են եղել այդպիսի պատուհաններ:
Հրդեհի կամ պայթյունի դեպքում պատուհանը պետք է օգներ պատերը պահպանել քանդվելուց:
Եթե վառարանը եղել է սանհանգույցի տարածքում, պայթյունի ալիքը դուրս է հանել պատուհանը, իսկ պատերն ամբողջական են մնացել:
Հիմնավորված վարկած է, բայց վառարանները ստեղծվել են միայն ԽՍՀՄ-ում, իսկ փոքրիկ պատուհաններ եղել են դեռևս ցարական ժամանակներում:
Պարզվում է՝ այդ պատուհաններն իրականում մի քանի գործառույթ են կատարել: Առաջին և ամենակարևորը՝ այն որպես լույսի աղբյուր է ծառայել: